ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վերջին 35 տարիներին ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիները մեծից փոքր 24/7 ձևաչափով վերարտադրողական սեքսո՞վ են զբաղվել

Վերջին 35 տարիներին ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիները  մեծից փոքր 24/7 ձևաչափով վերարտադրողական սեքսո՞վ են զբաղվել
03.10.2023 | 08:30

Փախստականների առաջին խմբերն Ադրբեջանից Հայաստան ժամանեցին դեռևս 1988-ին:

35 տարվա ընթացքում Հայաստանում երբևէ չի գեներացվել փախստականների հետ վերադարձի հանրային պահանջ:

Այսինքն` շուրջ 700 000 փախստական, որոնք Հայաստան էին ժամանել Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ խոշոր քաղաքներից երբևէ հետ վերադարձ հանրայնորեն չեն պահանջել: Վերջիններս հետ վերադարձի պահանջով չեն դիմել միջազգային կառույցներին, դատարաններին: Ըստ հանրամատչելի տեղեկությունների, պաշտոնական Երևանը նույնպես խնդիրը չի միջազգայնացրել:

Փոխարենը, պարզվում է, որ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված, անհամեմատ փոքրաթիվ քանակությամբ անձինք, պաշտոնական Բաքվի դրդմամբ 30-35 տարի շարունակ «երազել են» վերադառնալ Սիսիան, Վարդենիս, Կապան, նույնիսկ` Մասիս և Երևան: Ընդ որում, վերջիններիս թիվն «աճել է» երկրաչափական պրոգրեսիայով: Եթե հավատանք այդ թվին, ապա ստացվում է, որ նախկինում սիսիանցի, վարդենիսցի, մասիսցի ադրբեջանցիները վերջին 35 տարվա ընթացքում, մեծից փոքր 24/7 ձևաչափով վերարտադրողական սեքսով են զբաղվել: Այժմ նրանք Հայաստան վերադառնալու «մեծ ցանկություն» ունեն:

Ի տարբերություն, Հայաստանից Ադրբեջան վարադառնալու ցանկացող չկա:

Հեռու եմ այն մտքից, որ հայ փախստականը պետք է վերադառնա Բաքու կամ Սումգայիթ, սակայն կարծում եմ, որ վերադառնալու պահանջը պետք է ամենուրեք հնչի:

Նույնն Արցախի հարցում. մենք երբեք չենք վերադարձնի Արցախը, եթե չձևավորենք արցախցիների իրենց Հայրենիքում ապրելու ցանկության հանրային պահանջ և այն պարբերաբար չբարձրաձայնենք միջազգային ատյաններում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ